Monday, February 22, 2016

Արևագալի ժամերգություն

Օրերս, Վանաձորի առաջնորդանիստ Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում, հանդիսապետությամբ թեմակալ առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի, և մասնակցությամբ թեմի բոլոր քահանա հայրերի, տեղի ունեցավ Արևագալի ժամերգություն: 

Սրբազան Հոր տնօրինմամբ` Մեծ Պահքի շրջանում, կարծես ավանդույթ է դարձել թեմի հոգևորաց դասով Արևագալի ժամերգության կատարումը: Մեծ Պահքի միասնական այսաղոթքը նվիրված էր մեր երկրի ու ժողովրդի հոգևոր ու տնտեսական ճգնաժամի հաղթահարմանն ու սահմանների խաղաղության ու անվտանգության հաստատմանը:
Արևագալի ժամերգությունը Հայ Եկեղեցու 9 ժամերգություններից 3-րդն է, որ հաստատել է Եզրաս 1 կաթողիկոսը, որը 12-րդ դարում հարստացվել է Սբ Ներսես Շնորհալու շարականներով: Արևագալի ժամերգությունները Հայ Եկեղեցում պարտադիր կերպով կատարվում են Մեծ Պահքի շրջանում` փոխարինելով Առավոտյան ժամերգություններին:


No comments:

Post a Comment