Monday, May 26, 2014

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Մայիսի 26-ին Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Սեպուհ արք. Չուլջյանի հրավերով առաջնորդարանում տեղի ունեցավ «Ձեռք մեկնիր եղբորդ» բարեգործական ծրագրի հանձնաժողովի երրորդ ժողովը: Ժողովին բացակա էր միայն «Օրրան» ԲՀԿ տնօրեն Մարիամ Մանուչարյանը: Ժողովին հրավիրված էին Քալաշյան ընտանիքի հայրը և դուստրը:
Ստորև ներկայացնում ենք ժողովի արդյունքում կայացված որոշումները.
  1. Համաձայն նախապես մշակված ու հաստատված կանոնադրության` ընտրվեց չորս հոգուց բաղկացած խումբ (Վալեր Ջաղինյան, Նորիկ Սարդարյան, Ռուդիկ Վարոսյան, Կամո Եգանյան), որը հանձնաժողովի լիազորմամբ` Քալաշյան ընտանիքի հետ համատեղ, պիտի կատարի բնակարանի ընտրման և գնման հետ կապված բոլոր գործողությունները:
  2. Քննարկվեց Քալաշյան ընտանիքի ներկայիս տնակի հետագա ճակատագրի հարցը, որը հանձանաժողովի նախնական որոշման համաձայն ենթակա է ապամոնտաժման և վաճառքից գոյացած գումարը տրամադրվի ծրագրի բյուջեին:
  3. Ժողովականները անդրադարձան նաև Արտակ Էվոյանի կողմից թեմին նվիրաբերած 4 սենյականոց բնակարանի հարցին, որը ևս պետք է տրվի տնակային ավանի բնակիչներից արդեն բազմազավակ մի ընտանիքի: Այս հարցը ևս քննարկվեց և ընտանիքի ընտրության հարցում հանձնաժողովը միաձայն համաձայնեց նույն թաղամասի 5/1-4-2 տնակի 8 անձից բաղկացած Գոհար Շավոյի Ասլիկյան ընտանիքի շուրջ:
  4. Ներկաներին ներկայացվեց Սրբազան հոր օրհնության, գոհության և գնահատանքի գիրը ուղղված ծրագրի բոլոր մասնակիցներին: Այս առնչությամբ կատարվեցին համապատասխան առաջարկներ, շտկումներ և հստակեցումներ` մասնավորապես կապված ծրագրի մասնակից կազմակերպությունների ամբողջական ցուցակի հետ:
  5. Հանձնաժողովը որոշեց հաջորդ ժողովը գումարել բնակարանի փնտրտուքի, առք ու վաճառքի հարցում լիազորված խմբի աշխատանքային զեկույցի պատրաստ լինելուն պես:

No comments:

Post a Comment