Thursday, February 13, 2014

ԳՈՒԳԱՐԱՑ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴ
ՏԵՐ ՍԵՊՈՒՀ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ՉՈՒԼՋՅԱՆԻ
ՈՒՂԵՐՁԸ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻՆ
Սիրելի երիտասարդներ,Սբ Սարգիս Զորավարի տոնի և երիտասարդների օրհնության օրվա առթիվ մեր հայրական սերն ու օրհնությունն ենք հղում ձեզ:Մեր ժողովուրդը սրբի կերպարում խտացրել է քաջության, անձնազոհության, արդարության մարտիկի իր պատկերացումները, իսկ երիտասարդները անվարան սիրով շարունակաբար սրբի բարեխոսությունն են հայցել իրենց ամենանվիրական երազանքների և իղձերի կատարման համար:Դուք սիրելի երիտասարդներ, այսօր, շտապեք մեր եկեղեցիները` հայցելու սրբի բարեխոսությունը, աղոթքներ առաքելու առ Տեր` Նրա պահպանության տակ լինելու, Նրա սուրբ կամքին համաձայն ընթանալու համար: Զի դուք եք ազգի սերուցքը և վաղվա պատմություն կերտողը, ձեզանով է որ լավ ապագայի մեր հույսը վառ է, ձեզ ու ձեր եռանդին նայելով է, որ մխիթարվում են մեր հոգիները:Արդ, մաղթանքս է, որ Ամենակալն Աստված Սբ Սարգսի բարեխոսությամբ իր հանապազ օրհնության ներքո պահպանի ձեզ, քրիստոնեական սերը վառ պահի ձեր հոգիներում և Սբ զորավարի բարեխոսությամբ` առաջնորդի և ի բարին կատարի ձեր բոլոր աստվածահաճո իղձերն ու նպատակները:
ՀԱՅՐԱԿԱՆ ՕՐՀՆՈՒԹՅԱՄԲ`
ՏԵՐ ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՉՈՒԼՋՅԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ԳՈՒԳԱՐԱՑ ԹԵՄԻ
<<Սէրը երբեք չի, անհետանում…հետամուտ եղէք սիրոյ եւ
առաւել եւս նախանձախնդիր եղէք հոգեւոր շնորհներին>>:
Ա. Կորնթ. ԺԳ8, ԺԴ 1

No comments:

Post a Comment