Wednesday, September 5, 2012



ՈւԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ԴԵՊ ԱՐՑԱԽ ԱՇԽԱՐՀ
Շնորհակալություն Սամվել Դարբինյանին ուխտագնացությանն աջակցելու համար

 Օգոստոսի 24-ից 27-ը, օրհնությամբ Գուգարաց թեմի առաջնորդ բարձրաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի, «Նարեկացի» եկեղեցասեր երիտասարդական միությունը կազմակերպել էր քառօրյա ուխտագնացություն դեպի Արցախի սրբավայրեր, Տաթևի վանական համալիր և Նորավանք:
Երիտասարդ ուխտավորները Վանաձորի Սբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Ստեփանոս քահանա Մարգարյանի առաջնորդությամբ  եղան Արցախ աշխարհի հոգևոր կենտրոններում` Շուշիի Սբ Ղազանչեցոց և Կանաչ եկեղեցում, Գանձասարի վանական համալիրում, Դադիվանքում, ինչպես նաև Տիգրանակերտի բերդ-ամրոցում: Ուխտավայր դարձած բոլոր եկեղեցիներում երիտասարդները մասնակցեցին ժամերգությունների, Տեր Ստեփանոս քահանա Մարգարյանի հետ ունեցան հոգևոր դասեր. օրերը հագեցած էին քարոզներով, հոգևոր և ազգային երգեցողություններով, տարբեր մտավոր խաղերով

ԹեԱրցախում և թեմնացած ուխտավայրերում երիտասարդները ծանոթացան Արցախի բնակավայրերի պատմությանը, եղան Ստեփանակերտում: Ծանոթանալով սրբավայրերի պատմությանը, սաղմոսներով ու շարականներով լցված եկեղեցիներում աղոթք բարձրացնելով` երիտասարդներն իրենց և ազգի համար առավել արժևորեցին պատմական Հայաստանի չքնաղ մի անկյունը` Արցախ աշխարհը:
Երիտասարդները եղան նաև Տաթևի վանքային համալիրում, որտեղ գիշերեցին և առավոտյան մասնակից դարձան Սբ և անմահ Պատարագի:
Ուխտավորների վերջին կանգառը դարձավ Նորավանքը, որտեղ և միասնական աղոթք բարձրացրին առ Աստված ազգի, եկեղեցու և թեմի բարօրության, երիտասարդական միությունների աստվածահաճ գործունեության համար:
Դեպի Արցախ աշխարհ այս ուխտագնացությանն աջակցել էր Վանաձորի քաղաքապետ  Սամվել Դարբինյանը


No comments:

Post a Comment