Համբարձման տոնը Մայր Աթոռում «Համայն հայության եւ Հայրենիքի սիրտն է Մայր Աթոռ Ս.Էջմիածինը»
Մայր Աթոռ Սուրբ Էջ,իածին,Տեղեկատվական համեռգ 18 Մայիս 2012
Մայր Աթոռ Սուրբ Էջ,իածին,Տեղեկատվական համեռգ 18 Մայիս 2012
Գուգարաց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ եպիսկոպոս
Չուլջյանին շնորհվեց արքության պատիվ
Մայիսի 17-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի համբարձման տոնը: Այս առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մատուցվեց Ս. Պատարագ: Պատարագիչն էր Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը: Պատարագի սրբազան արարողությանը մասնակցում էին հայաստանյան թեմերի առաջնորդները, Մայր Աթոռի միաբանները, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության միաբան Տ. Կոմիտաս արքեպիսկոպոս Օհանյանը, Իտալիայի հայ համայնքից բարերար հայորդիներ եւ բազում ուխտավորներ: Համբարձման տոնին տոնախմբվում է նաեւ Հայոց Հայրապետական Աթոռի 1441թ. Սսից Ս. Էջմիածին փոխադրության հիշատակը: Այս առիթով սուրբ և անմահ Պատարագի ավարտին, նախագահությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց Հայրապետական մաղթանք: Մինչ մաղթանքի արարողությունն օրվա խորհրդի շուրջ քարոզեց պատարագիչ Միքայել սրբազանը: Արարողությունից հետո Վեհարանում Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի սրբատառ կոնդակով Գուգարաց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանին եւ Մայր Աթոռի Հրատարակչական բաժնի տնօրեն Տ. Նաթան եպիսկոպոս Հովհաննիսյանին շնորհվեց արքության պատիվ` ի գնահատություն Հայոց Եկեղեցու անդաստանում տարիների նրանց վաստակի և նվիրյալ ծառայության: Սեպուհ սրբազանին հանձնված կոնդակում ասված էր. «…Այսօր Մենք ուրախ ենք հաստատելու, որ ծառայության ողջ ընթացքում Ձեր բոլոր հանձնառությունների ու պարտականությունների մեջ Դուք` որպես զինվորյալ սպասաւոր Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու, առաջնորդուել էք հայորդեաց հոգեւոր կյանքի վերազարթոնքին ավանդ բերելու ազնիվ նախանձախնդրությամբ` հավատարմորեն պահելով ծառայանվիրումի Ձեր սրբազան ուխտը Բարձրյալ Տիրոջ հետ: Մայր Աթոռում, Ժնեւի հայ համայնքում եւ Շիրակի թեմում ստանձնած հանձնառություններով հարստացնելով Ձեր փորձառությունը` Դուք կոչվեցիք Գուգարաց թեմի առաջնորդի պատասխանատու պաշտոնին: Նախընթաց մեկ ու կես տասնամյակի ընթացքում անհոգնաբեկ սպասավորությամբ Դուք կարողացաք զորացնել նորակազմ թեմը, եկեղեցիների շուրջ միավորել մեր ժողովրդի հավատավոր զավակներին, բարվոք աշխատանք իրականացնել ի նպաստ երիտասարդ հայորդյաց հոգեւոր կրթության ու դաստիարակության»: Վերջում Նորին Սրբությունը մաղթեց, որ Բարձրյալ Տերը զորակից լինի Սեպուհ եւ Նաթան արքեպիսկոպոսներին բարձր ու պատասխանատու նրանց կոչման մեջ` շնորհելով քաջառողջություն, արեւշատություն եւ նորանոր հաջողություններ:
Հոդվածն ամբողջական տես հետևյալ հղումով` http://www.armenianchurch.org/index.jsp?sid=3&nid=2103&y=2012&m=4&d=18
No comments:
Post a Comment