Saturday, February 11, 2012

Տեր Վահան քահանա Ազարյանը հանդես եկավ նախաձեռնությամբ

 
Վանաձոր  «Լոռի» ՀՌԸ  հեռարձակած տեսանյութը   12.02.2012
«Երիտասարդների եւ նրանց ընտանիքների հզորացում» ծրագրի շրջանակներում հունվարի 12-ից Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Վահան քահանա Ազարյանը հանդես էր եկել նախաձեռնությամբ: «Փոքրիկ իշխան» սոցիալական կենտրոնում նա կատարել էր ջրօրհնեք, ինչին էլ հաջորդել էր առաջարկը՝ այցելել տներ ու մինչեւ փետրվարի 14-ը իրականացնել տնօրհնեքի արարողություն: Կենտրոն հաճախող երեխաների ծնողների մեծամասնությունն ուրախությամբ ընդունել էր հոգեւորականի առաջարկը: Սանկտ-Պետերբուրգյան տնակավանի ընտանիքներում Տեր Վահանին ու «Հայկական Կարիտաս»-ի աշխատակիցներին ջերմ ժպիտներով դիմավորեցին:

No comments:

Post a Comment