Friday, November 25, 2011

                            Հայտարարություն
Նոյեմբերի 26-ին ժամը 12-00, Վանաձորի Սբ Գր Նարեկացի եկեղեցու դահլիճում տեղի է ունենալու ՀԱԵԳԹԵԿ հանդիպումը թեմակալ առաջնորդ Գերաշնորհ տեր Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանի հետ: Թեման`
«Հայ եկեղեցին երիտասարդների կյանքում,               երիտասարդները Հայ եկեղեցում»
------------------------------------------------------------------------------------
Նոյեմբերի 29-ին, ժամը 17-30-ին Վանաձորի առաջնորդանիստ մայր  Սբ. Գրիգոր Նարեկացի եկեղոցու դահլիճում տեղի կունենա Գուգարաց թեմի դպրաց դասի և Վանաձորի կամերային երգչախմբի մենակատար Արմեն Ներսիսյանի մենահամարեգը՝
                                        «ՏԱՐԻՆ  ԱՎԱՐՏԵՆՔ  ԵՐԳՈՎ»
 Սիրով հրավիրում  
------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Դեկտեմբերի 1-ին, ժամը 15:30-ին , Վանաձորի առաջնորդանիստ Սբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու դահլիճում տեղի կունենա հոգևոր զրույց- քննարկում <<Աղանդավորների քայքայիչ գործունեությունը>> թեմայով: Զրույցը կվարի Սբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու  սպասավոր բարեշնորհ Արմեն սարկավագ Բայադյանը: 
   <<Նարեկացի>> երիտասարդական միություն 
---------------------------------------------------------------------------------------------

Սիրելի հայորդի. 

Սբ. Ծննդյան տոնին ընդառաջ, օրհնությամբ Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանի, <<Նարեկացի>> երիտասարդական միությունը իրականացնում է <<Ձեռք մեկնիր>> բարեգործական ծրագիրը:
Ծրագրի նպատակն է օգնել Վանաձոր քաղաքի թվով տաս անապահով ընտանիքներին անցկացնելու ցրտաշունչ ձմեռը: Ձեր ներդրումը կարող եք ունենալ գումարի կամ ձմեռային տաք հագուստների տեսքով` դիմելով <<Նարեկացի>> երիտ. միություն` Մյասնիկյան 23/2  հասցեով:
<<Ավելի երանելի է տալը, քան առնելը>>
Գործք. 20.35

No comments:

Post a Comment