Sunday, October 9, 2011

Մեր լեզուն մեր ինքնության գրավական է

Ամեն տարի մեր եկեղեցին մեծ շուքով նշում է թարգմանչաց տոնը, այն ոգեկոչում է Սահակ Պարթեւ հայրապետի եւ Մեսրոպ Մաշտոցի ու նրանց աշակերտների հիշատակըշ արժեվորում նրանց հավատավոր ու առաքինասեր կյանքի օրինակըշ նրանց թողած վաստակը: Այս առիթով  «Մեր լեզուն մեր ինքնության գրավական» է խորագրով` միջոցառում էր  կազմակերպվել առաջնորդանիստ մայր եկեղեցու բացոթյա բեմահարթակում: Իր օրհնության խոսքն ասեց միությանը կցված Տեր Ստեփանոս քանահա Մարգարյանը: Նա ցավով նշեց, որ մեր հասարակությունը լուրջ չի մոտենում եկեղեցու տոներին, ու կարեվորեց միջոցառումների դերը հավատացնելով, որ սա էլ մի ճանապարհ է հասարակությանը մոտ պահել եկեղեցուն եվ հեռու աղանդավորական շարժումներից:
Երիտասարդաց միության անդամները կարճ ներկայացրեցին եկեցեցու թարգմանչաց վարդապետների կատարած գործունեությունը:
Թարգմանչաց վարդապետների արգասավոր գործունեությամբ սկիզբ է առնում հայ թարգմանական եվ ինքնուրույն գրական ժառանգությունը: Մեր եկեղեցին թարգմանչաց վարդապետների սուրբ ու նվիրական հիշատակը ոգեկոչելով ձգտում է արթուն պահել նրանց արարող ոգին մեր կյանքում եվ խնդրում նրանց բարեխոսությունը:
Միջոցառման գեղարվեստական մասն ապահովեց Վանաձորի հայորդաց տան սաները:
Թարգմանչաց վարդապետների տոնն առավել առանձնանում է ինքնաճանաչման եվ իմացության ձգտումի մեծ խորհուրդով Եվ այդ գիտակցությամ է, որ մարդ պետք է կարողանա իր կյանքը կառուցել:
 



No comments:

Post a Comment