Գուգարաց թեմի “Ծիծեռնակ “ ճամբարում ձևավորված հետաքրքիր ու բարի ավանդույթներից մեկն էլ այն է, եթե ճամբարում հանգստացող երեխաներն այդ ժամանակահատվածում նաև իրենց ծննդյան օրն են նշում, ապա այն իսկական տոնախմբության է վերածվում` մասնակցությամբ անխտիր բոլոր ճամբարականների: Այս անգամ էլ երկրորդ հերթափոխի 4 երեխաներ իրենց տարեդարձը նշեցին «Ծիծեռնակում»: Սա, երևի նրանց համար ամենաանմոռանալի տոներից մեկը կդառնա.Այսքան շատ հյուրեր ու այսքան ջերմ շնորհավորանքներ, գույնզգույն փուչիկներ, բարձր տրամադրություն, տարեդարձի երգեր, դե վերջում էլ, իհարկե, տոնական համեղ տորթն ու նվերները: Թեմակալ առաջնորդի կողմից բոլոր հոբելյանրենը խորհրդանշական նվերներ ստացան:
Դիվան Գուգարաց թեմի
No comments:
Post a Comment