
Երիտասարդների օրհնության օրը` Սուրբ Սարգիս Զորավարի տոնը, ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս մեծ շուքով տոնվեց Գուգարաց թեմում:




Թեմի բոլոր Սբ Սարգիս անունը կրող եկեղեցիների զանգերը առավոտ կանուխ ղողանջեցին` հավատացյալ բնակիչներին հրավիրելով Սուրբ Պատարագի Միասնական աղոթքին և իրենց աղոթքներում սրբի բարեխոսությանը հայցելուն:
Վանաձորի Սուրբ Սարգիս եկեղեցում պատարագ մատուցվեց ձեռամբ Տեր Աբրահամ քահանա Մարտիրոսյանի, ով հավարտ Սուրբ Պատարագի` իր օրհնության խոսքն ու մաղթանքն ուղղեց երիտասարդներին տոնի կապակցությամբ, ինչպես նաև կատարեց երիտասարդների օրհնության կարգ:
Սբ Սարգիս եկեղեցու բակը դարձյալ լի էր երիտասարդներով, ովքեր եկել էին սրբի բարեխոսությունը հայցելու, քահանա հայրերից օրհնություն ստանալու, ինչպես նաև վայելելու «Նարեկացի» երիտասարդաց միության արդեն ավանդույթ դարձած միջոցառումների շարքը: «Սերը երբեք չի անհետանում»,-խոր
«Նարեկացի» երիտասարդաց միության անդամների փաստմամբ` ամենամյա այս միջոցառումները` շեշտված ազգային տարրերով, նպատակ ունեն նախևառաջ երիտասարդների և առհասարակ բնակչության մտքից հանել օտար այն տոները, որոնք որևէ աղերս չունեն Սբ Սարգսի տոնի հետ և ընդգծեն եկեղեցական այս տոնի ժողովրդականությո
Քարոզ
Սուրբ Սարգիս զորավարի, նրա որդի Մարտիրոսի և 14 նահատակների հիշատակը Ալավերդու Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում
Հավարտ արարողությանը` Ալավերդու <<Սուրբ Գրիգոր Նարեկացի>> Եկեղեցասեր Երիտասարդաց միության անդամները կանգնելով Սուրբ Խորանի առջև` իրենք բացատրեցին և ծանոթացրեցին հավատացյալներին Սուրբ Սարգիս զորավարի վարքի և նահատակության պատմություններին, որից հետո բոլոր երիտասարդները ստացան մասնավոր օրհնություն`իրենց տոնի առթիվ: Ուխտդ ի կատար սիրելի երիտասարդ. ամեն:
Տեր Միքայել քահանա Շաղոյան
Ալավերդու հոգևոր հովիվ










No comments:
Post a Comment