
Հուլիսի 9-ից մինչև Օգոստոսի 4-ը Հ.Բ.Ը.Մ. Անդրանիկ սկաուտական ճամբարը Հայաստանում կազմակերպել է բանակում: Այն անց է կացվում 2 փուլով, որից յուրաքանչյուրը 15 օր տեւողությամբ: Որի ժամանակ ավելի քան 120 հայ երիտասարդներ լինում են Հայաստանի տարբեր վայրերում: Երկրորդ հանգրվանը նախատեսվում է սկսել հուլիսի 24-ին, որին կմասնակցեն Երեւանի խմբերը՝ 85 մասնակիցներով: Սկաուտական բանակումի կազմակերպման անվադույթն սկիզբ է առել 2008թ-ից և արդեն 8 տարի շարունակ Լոռու մարզի Թեժ Լեռան հովտում կազմակերպվում է սկաուտական բանակում: Սկաուտական բանակումն ինքնանպատակ չէ, այն իր մեջ ուխտագնացության խորհուրդ ունի: Հ.Բ.Ը.Մ Անդրանիկ սկաուտական ճամբարի վարիչ-տնօրեն Գևորգ Սանթուրյանի դիտարկմամբ, շատ կարեւոր է, որ հայ պատանիները, լինելով հայրենիքում, այցելեն հայկական եկեղեցիներ ու ծանոթանան մեր պատմամշակութային արժեքներին:
Թեմակալ առաջնորդի այցը և բանակումի բացումը 12.07.2014
No comments:
Post a Comment