ՍՈՒՐԲ ԽԱՉ.
յօրժամ գաս փառօք Հօր ընդ ամպս լուսաւորս… . ԺԱՄԱԳԻՐՔ
Օրերս, ի ուրախություն բոլորիս, վերջապես կոտրվեց լոռեցու նախապաշարմունքնե րի սառույցը. ի զարմանս Վանաձորի` հարսանեկան մեքենաների ազդանշանները ողողեցին քաղաքը:
Խաչվերաց տոնը, որը հնում որոշ վայրերում տարածված էր Սփխեչ, Սըբխեչ, Խչվերաց, Ուլոց (Ուլնոց), Խրով, ԽաչեյնԶադագ անվանումներով, տոնվում էր ողջ սեպտեմբեր ամսին: Պատմական Հայաստանի մի շարք գավառներում Սուրբ Խաչի տոնի մեծ տոնախմբություննե րն ու ուրախությունը տևում էր մինչև ամսվա վերջ, ինչի պատճառով սեբաստացիները ամիսն անվանում էին Խաչ-Խաչին: Սակայն արի ու տես, որ ամիսը հատկապես լոռեցիների համար համարվում էր սգո կամ գերեզմանների ամիս (մինչ օրս այս կույր մտայնությունը քիչ թե շատ իշխում է լոռեցիներիս մեջ), ինչը կարելի է կապել թե’ սովետական շրջանում սխալ քարոզչության և թե’ տոնի խորհրդից անտեղյակ լինելու հետ: Ի վերջո տաղավար տոներին հաջորդող մեռելոցի օրերի նպատակն էլ հենց տոնի ավետիսը ննջեցյալներին փոխանցելն է. այդ կերպ ննջեցյալներին հիշելը և նրանց հոգիների խաղաղության համար աղոթք բարձրացնելը:

Սուրբ Խաչի տոնը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է և տոն բառն արդեն իսկ հուշում է, որ այն ուրախության ու ցնծության առիթ պետք է լինի: Այս տոնը մեզ համար նախևառաջ հարությամբ նորոգվելու խորհուրդնունի: Պատահական չէր, որ 3 խաչերը (մեկը` Քրիստոսի, 2-ը` ավազակների) դնելով մահացած մարդկանց վրա`հայտնաբերեցին Փրկչի խաչափայտը, քանի որ մահվան այդ գործիքը Քրիստոսի Սուրբ Արյամբ նորոգելու, բժշկելու ևհարություն տալու զորություն ստացավԸստ տոնի պատմական հիմքի` 614թ. Պարսկաստանի Խոսրով թագավորը հարձակվում է Երուսաղեմի վրա, ավերումայն, սրի քաշում ժողովրդին, մեծ թվով գերիներ տանում: Որպես անարգանք քրիստոնյաներին` Սուրբ Հարությունտաճարից գերեվարվում և Պարսկաստան է տարվում նաև Տիրոջ խաչափայտը:
Եկեղեցական կարգի համաձայն` սեպտեմբերի տասնչորսին մոտ կիրակին տոնվում էՍուրբ Խաչի տոնը: Այս տարի Սուրբ Խաչի տոնը նշվեց սեպտեմբերի 14-ին: Տոնին Սուրբ Պատարագ մատուցվեց թեմիբոլոր գործող եկեղեցիներում: Վանաձորի առաջնորդանիստ Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում պատարագիչն էրՏեր Ներսես քահանա Ղալայանը:
Տոնի երեկոյան` ժամը 17:00-ին, Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու երիտասարդաց թևը կազմակերպեց արդենավանդույթ դարձած խաչերթ` «Հանուն մեր երկրի հոգևոր անվտանգության, համախմբվենք Հայ Առաքելական ՍուրբԵկեղեցու շուրջ» կարգախոսով: Խաչերթի մասնակից դպրոցականները, մանկավարժները, ուսանողները,հասարակական կառույցների ներկայացուցիչներ
Ներկաները մասնակցեցին նաև Խաչվերացի թափորին, անդաստանի կարգին, վերջում իրենց հետ տուն տանելովխաչի թափորի այդ օրվա զարդ հանդիսացող ռեհանը: Տոնին հաջորդող երկուշաբթին մեռելոց է, որովգերեզմաններում հնչեցրած աղոթքներով ապրեցնում ենք մեր ննջեցյալների հիշատակը:









No comments:
Post a Comment