▼
Sunday, September 28, 2014
Նախագահ Սահակյանը Գանձասարոմ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանին է հանձնել «Ոսկե արծիվ» շքանշան
տեմբերի 28-ին Գանձասարի վանական համալիրում մասնակցել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմի վերաբացման 25-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառմանը, որի ընթացքում երկրի ղեկավարն <<Արցախի հերոս>> բարձրագույն կոչման արժանացած Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանին է հանձնել «Ոսկե արծիվ» շքանշան:Իր խոսքում Նախագահը կարեւորել է եկեղեցու դերակատությունը հայ ժողովրդի եւ Արցախի կյանքում՝ ընդգծելով, որ առանց մայր եկեղեցու անհնարին կլիներ գոյատեւել, պահպանել մեր ազգային ինքնությունն ու ավանդույթները, հասնել հաղթանակների:
Նախագահ Սահակյանը Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանին բնութագրել է որպես ականավոր եկեղեցական եւ հասարակական գործչի, ով հանդիսանում է Արցախը խորհրդանշող կերպարներից մեկը` հավելելով, որ նա արժանիորեն շարունակում է պատմական Գանձասարի մեծ առաջնորդների հերոսական գործը:
Միջոցառմանը մասնակցում էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր Հայաստանից եւ արտերկրից:
2014-09-28
axbyur@
http://www.president.nkr.am/am/news/visits/2580/Friday, September 19, 2014
ՍՈՒՐԲ ԽԱՉ.
յօրժամ գաս փառօք Հօր ընդ ամպս լուսաւորս… . ԺԱՄԱԳԻՐՔ
Օրերս, ի ուրախություն բոլորիս, վերջապես կոտրվեց լոռեցու նախապաշարմունքնե րի սառույցը. ի զարմանս Վանաձորի` հարսանեկան մեքենաների ազդանշանները ողողեցին քաղաքը:
Խաչվերաց տոնը, որը հնում որոշ վայրերում տարածված էր Սփխեչ, Սըբխեչ, Խչվերաց, Ուլոց (Ուլնոց), Խրով, ԽաչեյնԶադագ անվանումներով, տոնվում էր ողջ սեպտեմբեր ամսին: Պատմական Հայաստանի մի շարք գավառներում Սուրբ Խաչի տոնի մեծ տոնախմբություննե րն ու ուրախությունը տևում էր մինչև ամսվա վերջ, ինչի պատճառով սեբաստացիները ամիսն անվանում էին Խաչ-Խաչին: Սակայն արի ու տես, որ ամիսը հատկապես լոռեցիների համար համարվում էր սգո կամ գերեզմանների ամիս (մինչ օրս այս կույր մտայնությունը քիչ թե շատ իշխում է լոռեցիներիս մեջ), ինչը կարելի է կապել թե’ սովետական շրջանում սխալ քարոզչության և թե’ տոնի խորհրդից անտեղյակ լինելու հետ: Ի վերջո տաղավար տոներին հաջորդող մեռելոցի օրերի նպատակն էլ հենց տոնի ավետիսը ննջեցյալներին փոխանցելն է. այդ կերպ ննջեցյալներին հիշելը և նրանց հոգիների խաղաղության համար աղոթք բարձրացնելը:

Սուրբ Խաչի տոնը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է և տոն բառն արդեն իսկ հուշում է, որ այն ուրախության ու ցնծության առիթ պետք է լինի: Այս տոնը մեզ համար նախևառաջ հարությամբ նորոգվելու խորհուրդնունի: Պատահական չէր, որ 3 խաչերը (մեկը` Քրիստոսի, 2-ը` ավազակների) դնելով մահացած մարդկանց վրա`հայտնաբերեցին Փրկչի խաչափայտը, քանի որ մահվան այդ գործիքը Քրիստոսի Սուրբ Արյամբ նորոգելու, բժշկելու ևհարություն տալու զորություն ստացավԸստ տոնի պատմական հիմքի` 614թ. Պարսկաստանի Խոսրով թագավորը հարձակվում է Երուսաղեմի վրա, ավերումայն, սրի քաշում ժողովրդին, մեծ թվով գերիներ տանում: Որպես անարգանք քրիստոնյաներին` Սուրբ Հարությունտաճարից գերեվարվում և Պարսկաստան է տարվում նաև Տիրոջ խաչափայտը:
Եկեղեցական կարգի համաձայն` սեպտեմբերի տասնչորսին մոտ կիրակին տոնվում էՍուրբ Խաչի տոնը: Այս տարի Սուրբ Խաչի տոնը նշվեց սեպտեմբերի 14-ին: Տոնին Սուրբ Պատարագ մատուցվեց թեմիբոլոր գործող եկեղեցիներում: Վանաձորի առաջնորդանիստ Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում պատարագիչն էրՏեր Ներսես քահանա Ղալայանը:
Տոնի երեկոյան` ժամը 17:00-ին, Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու երիտասարդաց թևը կազմակերպեց արդենավանդույթ դարձած խաչերթ` «Հանուն մեր երկրի հոգևոր անվտանգության, համախմբվենք Հայ Առաքելական ՍուրբԵկեղեցու շուրջ» կարգախոսով: Խաչերթի մասնակից դպրոցականները, մանկավարժները, ուսանողները,հասարակական կառույցների ներկայացուցիչներ
Ներկաները մասնակցեցին նաև Խաչվերացի թափորին, անդաստանի կարգին, վերջում իրենց հետ տուն տանելովխաչի թափորի այդ օրվա զարդ հանդիսացող ռեհանը: Տոնին հաջորդող երկուշաբթին մեռելոց է, որովգերեզմաններում հնչեցրած աղոթքներով ապրեցնում ենք մեր ննջեցյալների հիշատակը:
Monday, September 1, 2014
ԽԱՉՎԵՐԱՑ ԽԱՉԵՐԹ 13.09.2014
<< Սուրբ Խաչ>> եկեղեցասեր մանակապատանեկան միության
ֆոտշարքը Անահիտ Գագինյանի
























.jpg)

