ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն աշխատանքային այցով Լոռու մարզում էր: 2010 թվականին Սանահին կատարած այցի ընթացքում կառավարության ղեկավարը մշակույթի նախարարությանը հանձնարարել էր ստանձնել վանական համալիրի ամրակայման աշխատանքները: Մինչև 2011-ի ավարտը իրականացվել էին առավել վթարված արևմտյան թևի հուշարձանախմբի կառույցների գիտական համալիր ուսումնասիրություններ՝ Վենետիկի վերականգնման կենտրոնի և Բեռլինի բարձր տեխնոլոգիաների համալսարանի մասնագետների, «Երկիր և մշակույթ» ֆրանսիական կազմակերպության ներկայացուցիչների, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի մասնագետների կողմից: Տեսանյութը դիտեք այստեղ..Լոռի ՀԸ 18.06.2013
No comments:
Post a Comment