Դավիթը Սաղմոսարանում ասում է. «Աստծո օրենքների շուրջ գիշեր-ցերեկ խորհող մարդը նման է ծառի, որ տնկված է ջրերի հոսանքների վրա, որն իր պտուղը ժամանակին է տալիս, և նրա տերևը չի թափվում»(Սաղմ. Ա 2-3)։ Քանզի ո՞ր ջուրը կարող է այնպիսի տնկիներ աճեցնել, պտղաբեր ու տերևաշատ դարձնել դրանք, ինչպես սուրբգրային ընթերցվածքները՝ միտքը։ Կամ՝ ո՞ր անձրևը կարող է այնպես սնել բույսերն ու փարթամացնել ճյուղերը, ինչպես սուրբգրային գիտությունը՝ աստվածասեր հոգին։
Ինչպես ՍուրբԳրոցհոգևորխրատներըտալիսենճշմարիտվարքիիմացությունևհորդորումենմեզդեպիհոգևորկարգը, այնպես էլ խոկման արարողությունները թույլ են տալիս մեզ զգալու Աստծո ներկայությունը և աղոթքով հայցելու նրա ողորմածությունը: Մեծ Պահքի յուրաքանչյուր կիրակիի խորհրդով խոկման արարողություն է կազմակերպվում Սբ Գր Նարեկացի եկեղեցում: Յուրաքանչյուր ուրբաթ հանգստյան ժամերգությունից անմիջապես հետո, Հայր Կարապետ վարդապետ Հարությունյանը հոգևոր զրույց է ծավալում տվյալ կիրակիի խորհրդով ևս մեկ անգամ առիթ ընձեռելով խորհելու թեմայի շուրջ, առավել զգոն և հետևողական լինելու մեր հոգևոր պետքերին, այսպիսով օգնելով առավել պատշաճ պատրաստվելու Տիրոջ Հարության տոնին:
No comments:
Post a Comment