Պատասխանում է Տեր Վիգեն քահանա Ղազարյանը.
- Նրա մեջ արթնացնել ազգային-հայրենասիրական արժանապատվություն, որպես հայ, գիտակցել տալ, որ եթե այսօր նա ինքն իրեն արաբ, պարսիկ կամ հույն չգիտի, այլ որպես հայ գիտի, դա իր նախնիների անձնազոհ հայրենասիրության և եկեղեցասիրության շնորհիվ է: Իսկ նա այսօր չի ընդունում այն արժեքները, հանուն որոնց իր նախնիներն իրենց կյանքն են զոհել. հանուն սրբության, հանուն հավատի և հանուն Հայրենիքի: Եթե նա շարունակի իր անտարբեր ընթացքը Եկեղեցու հանդեպ, ապա կվաստակի անարժան ժառանգի տիտղոս, և կստացվի, որ հատկապես իր նախնիներն իզուր են հեղել իրենց արյունը, քանի որ դա այսօր արժեք չունի իրենց հետնորդի մոտ: Այսպիսի հայրենասիրական մոտեցմամբ հարկավոր է պատվախնդրություն արթնացնել նրա մեջ և պապերի հանդեպ ունեցած պարտքի զգացողությամբ ուղեկցել Եկեղեցի, իսկ այնտեղ արդեն Աստված բան կփոխի նրա սրտում, քանի որ չարը հոգեբանորեն փակել է նրա բոլոր ճանապարհները, որոնք տանում են դեպի Եկեղեցի:
Lilit Yolchyan Shnorhaka em TER HAYR JAN..
ReplyDelete30 րոպե առաջ · Հավանել
Ter Vigen Qahana Ghazaryan Սիրով:
ReplyDelete22 րոպե առաջ · Չհավանել · 1