▼
Friday, November 26, 2021
#Եկեղեցական_կյանք #Շողակաթ_TV #Եկեղեցական_լուրեր
Վերաօծվեց Գուգարաց թեմի Սուրբ Մինաս եկեղեցին
Նոյեմբերի 19-ին՝ երջանկահիշատակ Տեր Սեպուհ արք. Չուլջյանի մահվան տարելիցին, հանդիսապետությամբ Արմավիրի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Սիոն արք. Ադամյանի կատարվեց հոգեհանգստյան կարգ:
Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու հանդիսությունների սրահում տեղի ունեցավ «Մալաթիայից Հայաստան. Առաջնորդություն Գուգարաց թեմի» կենսագրական գրքի շնորհանդեսը:
Սեպուհ սրբազանի մահվան տարելիցը և կենսագրական գրքի շնորհանդեսը
26 нояб. 2021 г.
Friday, January 22, 2021
Monday, January 18, 2021
ԳՈՒԳԱՐԱՑ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴ ՏԵՐ ՀՈՎՆԱՆ ԵՊԻՍԿՈՊՈՍ ՀԱԿՈԲՅԱՆԸ ՄԱՏՈՒՑԵՑ ԱՌԱՋՆՈՐԴԱԿԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ՊԱՏԱՐԱԳԸ
Հունվարի 17-ին Գուգարաց թեմի նորանշանակ առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի առաջնորդանիստ մայր եկեղեցում մատուցեց առաջնորդական իր անդրանիկ Սուրբ Պատարագը:
Սրբազան արարողությանը ներկա էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբաններ , ՀՀ Աժ պատգամավորներ, մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, մտավորականներ, բազմաթիվ հավատացյալներ:
Սուրբ Պատարագի ընթացքում հանդիսավոր կերպով ընթերցվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի սրբատառ կոնդակը՝ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանի Գուգարաց թեմի առաջնորդ նշանակման մասին: Այնուհետև, Սրբազան Հայրը իր գնահատանքի և օրհնության խոսքն ուղղեց ներկաներին: