▼
Saturday, May 28, 2016
Thursday, May 26, 2016
Monday, May 23, 2016
Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ
արքեպիսկոպոս Չուլջյանի շնորհավորական խոսքը շրջանավարտներին
2016թ.
Սիրելի՛ շրջանավարտներ, հայրական մեր օրհնությունն ենք բերում ձեզ և շնորհավորում «Վերջին զանգի» տոնական օրվա առիթով:
Տիրոջ բարեհաճությամբ և սուրբ կամքով դուք արդեն անցել եք ուսումնառության դպրոցական շրջանը, և հետայսու ձեր առաջընթացը կյանքում պետք է լինի առավել հաստատուն ու նպատակասլաց՝ իր նպաստը բերելով հայ ժողովրդի պայծառ ու խաղաղ ապագան կերտելու գործին: Այդպես է, քանզի ապագան մեծապես պայմանավորված է ազգային նկարագիր ու տեսլական ունեցող հզոր և վճռական երիտասարդությամբ: Բայց միշտ պետք է հիշեք, որ նախևառաջ պարտավոր եք պահպանել ձեր մեջ մարդն ու մարդկայինը:
Թող իրականանան ձեր բազում իղձերն ու երազանքները: Դարձեք մեր երկրի հուսալի և արժանապատիվ քաղաքացիներ, մեր հայրենիքի նվիրյալ զավակներ և մեր եկեղեցու հավատարիմ
հետևորդներ: Դուք եք մեր ներկան ու ապագան, գալիք հաղթանակների երաշխիքը:
Տիրոջ շնորհները, սերը և աստվածային զորությունը թող լինեն ամենքիդ հետ այսօր և միշտ. Ամեն:
Sunday, May 8, 2016
Համահայկական խոշոր նշանակություն ունեցող հաղթանակներից մեկը` Շուշիի ազատագրման տոնը, ինչպես ամեն տարի, այս տարի ևս տոնվեց Վանաձորում քաղաքում: Երկրապահի օրվա և Շուշիի ազատագրման 24-րդ տարեդարձին, Գուգարաց թեմի առաջնորդարանի բակում տեղադրված խաչքարի մոտ, հանդիսապետությամբ թեմակալ առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի, և մասնակցությամբ Վանաձոր քաղաքի հոգևոր դասի, կատարվեց հոգեհանգստյան արարողություն` ի հիշատակ Արցախյան պատերազմում զոհված հերոս հայորդիների:
Արարողությանը ներկա էին մարզային և քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, խաչքարի բարերար «Մատինյանի նշխար»
ՍՊԸ տնօրեն Արմեն Սարուխանյանի ընտանիքը, Երկրապահ կամավորականների միության պատանի
երկրապահներ, զինվորականներ, ազատամարտիկների ընտանիքների անդամներ և բազում հյուրեր:
Իր հայրական
օրհնության և շնորհավորանքի խոսքը ներկաներին ուղղեց թեմակալ առաջնորդը. «Շուշիի ազատագրման
պանծալի հաղթանակի համար մենք պարտական ենք ազատամարտիկներին, ովքեր իրենց գործնական հայրենասիրությամբ մեզ վերադարձրեցին մեր արժանապատվությունն
ու հպարտությունը: Այսօր նրանց զավակներն են շարունակում նույն առաքելությունը` Արցախի
պաշտպանության սուրբ գործը: Փառք հաղթական Հայոց Բանակին, փառք նահատակ Հայ Զինվորներին»:
Տոնախմբությունն ուղեկցվեց Գուգարաց
թեմի «Վարդանանց հետնորդներ» փողային նվագախմբի և «Հորովել» երգի և պարի համույթի
կատարումներով:
Միջոցառման ավարտին ներկաները, իրենց
խոնարհումը բերելով Արցախում զոհված մեր մարտիկների անմահ հիշատակին, ծաղկեպսակներ
և ծաղիկներ խոնարհեցին Հաղթանակի խաչքարին:
8.05.2016
Wednesday, May 4, 2016
ՀԱՄԲԱՐՁՄԱՆ ՏՈՆԸ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ
Ապա նրանց տարավ հանեց մինչեւ Բեթանիա եւ,
բարձրացնելով իր ձեռքերը, օրհնեց նրանց:
Եւ մինչ նա օրհնում էր նրանց, բաժանվեց նրանցից
եւ դեպի երկինք էր վերանում: (Ղուկ. 24.50:51)
Մայիսի 5-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին տոնեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի ՍուրբՀամբարձման տոնը:Տոնին Գուգարաց թեմի բոլոր եկեղեցիներում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Վանաձորի առաջնոդանիստ Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում պատարագիչն էր եկեղեցու հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Վահան քահանա Ազարյանը: Պատարագից հետո թեմի գրեթե բոլոր տարածաշրջաններու մ երիտասարդաց միություններըկազմակերպեցին ավանդական դարձած միջոցառումներ` տոնին համահունչ երգերով, խաղերով, վիճակով:
Համբարձման տոնը հիշատակումն է Հարությունից 40 օր հետո աշակերտների առջև Ձիթենյաց լեռից դեպի երկինք մեր Տիրոջ համբարձման: Ձիթենյաց լեռան վրա Քրիստոսի վերջին խոսքն իր աշակերտներին եղավ այն առաքելությանհաստատումը, որի համար նրանք կանչված էին. «Ինձ է տրված ամեն իշխանություն երկնքում եւ երկրի վրա. ինչպեսՀայրը ինձ ուղարկեց, ես էլ ձեզ եմ ուղարկում: Գնացեք ուրեմն աշակերտ դարձրե՛ք բոլոր ազգերին, նրանց մկրտեցե՛քՀոր եւ Որդու եւ Սուրբ Հոգու անունով: Ուսուցանեցէ՛ք նրանց պահել այն բոլորը, ինչ որ ձեզ պատ- վիրեցի: Եւ ահա եսձեզ հետ եմ բոլոր օրերում՝ մինչեւ աշխարհի վախճանը»: (Մատթ. 28 18-20) եւ երբ այս խոսեց համբարձվեց երկինք:
Տոնը ժողովրդական կերպով հայտնի է նաև «Վիճակ», «Ծաղիկ գովել», «Ջան գյուլում»: Աղջիկները Համբարձմաննախընթաց օրը (չորեքշաբթի) դաշտերից, այգիներից հավաքել են 7 գույնի ծաղիկ և փնջեր կապել, որոնցից մեծը ևխաչաձևը կոչվել է Ծաղկամեր: Տոնի օրը ջրով լի կուժերի մեջ գցել են ծաղիկների տերեւներ եւ աղջիկներինպատկանող զանազան իրեր: Այնուհետեւ դեռահաս մի աղջկա հագցրել են հարսի զգեստ, վերցրել կժերը, ծաղիկներըեւ շրջել տնետուն: Այս ամենը զուգորդվել է երգերով, կատակներով եւ դրամահավաքով: Հետո սկսվել է վիճակահանություն ը, ում պատկանել է առաջին իրը, նրան մոտալուտ ամուսնություն է սպասվել: Կժից հանել ենմյուս իրերը, որոնց պատկանող անձանց խրատներ եւ բարեմաղթանքներ են տրվել:
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում այս տոնին հիշատակվում է նաեւ Ամենայն Հայոց ԿաթողիկոսությանԱթոռը Սիս քաղաքից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին փոխադրելու պատմական օրը: Պատմական հանգամանքներիթելադրանքով 484թ. ի վեր Հայաստանի տարբեր վայրերում հանգրվան գտած Հայրապետական Աթոռը 1441թվականին, Համբարձման տոնին, Վաղարշապատում գումարված ազգային-եկեղեցակ ան ժողովի որոշմամբվերահաստատվեց աստվածահաստատ Սուրբ Էջմիածնում, ուր իջել էր Հիսուս Քրիստոս, եւ որտեղից դարերշարունակ Հայ ժողովրդին և Հայ Եկեղեցուն բաշխվում է այն փառքի լույսը, որը Քրիստոս հանձնել էր հայոց հողին:
ԴԻՎԱՆ ԳՈՒԳԱՐԱՑ ԹԵՄԻ