▼
Friday, May 29, 2015
Saturday, May 23, 2015
Խաղալիքների զամբյուղ-ակցիա Վանաձորում
Հունիսի 1-ին` երեխաների պաշտպանության օրվան ընդառաջ` Նարեկացի պատանեկան միությունը նախաձեռնում է խաղալիքների հավաք` կարիքավոր ընտանիքների և մանկատան երեխաների համար: Մեզ նվիրեք ձեր հին խաղալիքները, որոնք կվերանորոգվեն մեր ձեռքերով և կհայտնվեն այդ խաղալիքներին կարոտ երեխաների մոտ: Ակցիան գործում է մինչև մայիսի 30-ը:
Խաղալիքները կարող եք բերել հետևյալ հասցեով. «Նարեկացի» պատանեկան միություն- Մյասնիկյան 23/2 (Վանաձորի Սբ Գրիգոր Նարեկացի եկեղեցուն կից):
Հեռախոս.077 11 94 48:
Խաղալիքները կարող եք բերել հետևյալ հասցեով. «Նարեկացի» պատանեկան միություն- Մյասնիկյան 23/2 (Վանաձորի Սբ Գրիգոր Նարեկացի եկեղեցուն կից):
Հեռախոս.077 11 94 48:
Thursday, May 21, 2015
Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ
արքեպիսկոպոս Չուլջյանի շնորհավորական խոսքը շրջանավարտներին
2015թ.
Հայրական սիրով ողջունում և մեր օրհնությունն ենք բերում
Գուգարաց թեմի բոլոր դպրոցների շրջանավարտներին
«Վերջին զանգի» տոնական օրվա առիթով:
Սիրելի՛ շրջանավարտներ, դուք արդեն անցել եք կյանքի մի շատ կարևոր հանգրվան՝ ուսումնառության դպրոցական շրջանը, որից
անդին արդեն ի կատար պիտի ածեք ձեր նախասիրություններն ու ձգտումները, առավել վառ պիտի դրսևորվեն ձեր կարողությունները:
Տիրոջ բարեհաճությամբ և սուրբ կամքով՝ թող ձեր առաջընթացը հետայսու լինի առավել հաստատուն և արդյունավոր,
քանզի մարդու կյանքն ինքնին մի ընթացք է դեպի կատարելություն և բարձունք՝ մտքի, հավատի, բարության:
Միշտ հիշեք՝ ոչինչ այս կյանքում մարդուն չի տրվում հեշտությամբ. երջանկությունն ու հաջողությունը գտնում են նրանց, ովքեր ջանք ու տքնանքով են հարթում դժվարությունները: Մեծերի իմաստուն, բարի խոսքերն ու խրատները թող հավետ ուղեկից լինեն ձեզ, քանզի՝ «Երանի է այն երիտասարդներին, ովքեր ծերերից խոհեմություն փոխ կառնեն, իսկ ծերերը` երիտասարդներից ուժ, որովհետև ծերը զգում է շատ բան, որ չէր զգում երիտասարդ ժամանակ, և երիտասարդը կարող է անել շատ բան, որ չի կարողանալու անել ծեր ժամանակ»:
Դարձեք մեր երկրի հուսալի , արժանավոր և արժանապատիվ քաղաքացիներ, մեր հայրենիքի նվիրյալ զավակներ և մեր եկեղեցու հավատապաշտ
հետևորդներ:
Տիրոջ շնորհները, սերը և աստվածային զորությունը թող լինեն ամենքիդ հետ այսօր և միշտ. Ամեն: